Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են Ուկրաինայի շրջանների վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհերի մասին

14:14, 14.05.2025

Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի շրջանների վրա հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սումիի շրջանում անօդաչու թռչող սարքը բախվել է բեռնատարի, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։

Ռուսական բանակը հարձակվել է Ռովնոյի շրջանի վրա, որտեղ վիրավորվել է երկու մարդ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ուկրաինայի ՀՕՊ ուժերը Ռովնոյի շրջանում խոցել են չորս ռուսական օդային թիրախ։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիրովոգրադի մարզը գիշերը ռուսական զանգվածային հարձակման թիրախ է դարձել։ Շրջանի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի ՀՕՊ ուժերը Կրոպիվնիցկիի շրջանում մի քանի անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել։

Նմանատիպ