Ուկրաինական լրատվամիջոցներ. Ռուսական ուժերը հարձակվել են Խարկովի վրա, կան վիրավորներ
Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ բնակելի շենքերից մեկի մուտքը փլուզվել է։ Կան վիրավորներ։
Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ կա վտանգ, որ մարդիկ կարող են մնալ փլատակների տակ։ Դեպքի վայրում նաև հրդեհ է բռնկվել։