Ուկրաինական լրատվամիջոցներ – Ռուս զինվորականները գրավել են Սումիի մարզի Յաբլոնովկա բնակավայրը

18:11, 19.07.2025

Ռուս զինվորականները գրավել են Ուկրաինայի Սումիի շրջանում գտնվող բնակավայր։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ուկրաինական վերլուծական «Դիփ Սթեյթ» նախագծի տվյալներով՝ ռուսական բանակը գրավել է Յաբլոնովկա գյուղը, ինչպես նաեւ առաջընթաց է գրանցել Յունակովկա, Խատնեգա, Ռոմանովկա եւ Տորեցկի մերձակայքում։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 138 մարտական բախում։

Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Կուպյանսկի ուղղությամբ Ռուսաստանը երեք հարձակողական գործողություն է իրականացրել, իսկ Լիմանի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետ մղել են ռուսական 19 հարձակում։

Ինչպես նշում են լրատվամիջոցները, նախորդ օրվա ընթացքում ռուսական բանակը երկու անգամ հարձակվել է Բելայա Գորա շրջանի ուղղությամբ Կրամատորսկի մոտակայքում, ուկրաինական ստորաբաժանումները հետ են մղել երկու հարձակումը։

Նմանատիպ