Ուկրաինացի տղամարդը դանակահարել է լեհական վանքում գտնվող քահանաներին՝ սպանելով մեկին
Ուկրաինացի տղամարդը դանակահարել է լեհական վանքում գտնվող քահանաներին՝ սպանելով մեկին: Դեպքը տեղի է ունեցել Յարոսլավլի Բենեդիկտինյան վանքում:
31-ամյա տղամարդը դանակահարել է մարդկանց՝ վիրավորելով երեք քահանայի և երկու աշխարհիկ մարդու, այդ թվում՝ մեկ կնոջ: Հոգևորականներից մեկը հետագայում մահացել է հիվանդանոցում: Վիրավորներից երկուսը ծանր վիճակում են: Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից:
Հարձակումը տեղի է ունեցել հանգստյան կենտրոնում: Վանքի միանձնուհիներից մեկը տեղական լրատվամիջոցներին պատմել է, որ հարձակվողը օգտվել է այն պահից, երբ վանքի դարպասները բաց են եղել, այն բանից հետո, երբ մի խումբ երիտասարդներ այցելել և մտել են շենք: Նա պատահականորեն հարձակվել է մարդկանց վրա:
Դեռևս անհայտ է, թե ինչն է հարձակվողի դրդապատճառը: