Ովքեր սիրում ենք ֆուտբոլը, ում կուրախացնի մեր երկրի զարգացումը, Գուրամ Կաշիայի կողքին ենք. Կախա Կալաձե
Ովքեր սիրում ենք ֆուտբոլը, ում կուրախացնի մեր երկրի զարգացումը, Գուրամ Կաշիայի կողքին ենք. Կախա Կալաձե

Բոլորս, ովքեր սիրում ենք սպորտը, ովքեր սիրում ենք ֆուտբոլը, ում կուրախացնի մեր երկրի առաջընթացը և զարգացումը, բոլորս Գուրամ Կաշիայի կողքին ենք և սպասում ենք նրան ազգային հավաքականում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Գուրամի հետ կապված բազմիցս արտահայտել եմ իմ դիրքորոշումը, սակայն մեկ անգամ ևս կկրկնեմ: Դուք գիտեք, որ այն երկրում, որտեղ աշխատում էր Գուրամին, գրանցվել է ընդդիմության դիրքորոշումն այն ձևով, որ ձևով նա դա արեց: Սակայն այն, ինչ լսում և տեսնում ենք վերջին օրերի ընթացքում, ինձ համար կտրականապես անընդունելի է այս ձևով հոգեբանական ճնշումը և վիրավորանքը:

 

Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ բոլորս, ովքեր սիրում ենք սպորտը, ովքեր սիրում ենք ֆուտբոլը, ում կուրախացնի մեր երկրի առաջընթացը և զարգացումը, բոլորս Գուրամ Կաշիայի կողքին ենք և սպասում ենք նրան ազգային հավաքականում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, Equal Game-ի մրցանակի առաջին դափնեկիրն է դարձել Վրաստանի ազգային հավաքականի վիցե-կապիտան Գուրամ Կաշիան: Նշված մրցանակը փոխանցվել է այն խաղացողին, ով օրինակելի վարք է դրսևորել եվրոպական ֆուտբոլում ինկլյուզիվության, բազմազանության և մատչելիության ժողովրդականացման տեսանկյունից: