Ով սպառնում է երկրի կանգնեցմամբ, թող դեռ ցույց տան, թե ինչ են ստեղծել այս երկրի համար, հույնիսկ տասը լարի արժեքով. Իրակլի Քադագիշվիլի
Ով սպառնում է երկրի կանգնեցմամբ, թող դեռ ցույց տան, թե ինչ են ստեղծել այս երկրի համար, հույնիսկ տասը լարի արժեքով. Իրակլի Քադագիշվիլի

Այն, ինչ տարածում են ցուցարարները, դա վերջնագիր է ընդդեմ Վրաստանի, այլ ոչ թե իշխանությունների դեմ, – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Իրակլի Քադագիշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանում պաշտպանված են խոսքի ազատությունն ու բողոքելու իրավունքը, սակայն բողոքողների վերջնագիրն անընդունելի է:

«Ես մի բան կասեմ, որ, իհարկե, խոսքի ազատությունը մեր երկրում ազատ է: Ոչ ոք թող չսպառնա կանգնեցնել երկիրը, քանի որ նրանք, ովքեր սպառնում են կանգնեցնել երկիրը, նախ թող մեզ ցույց տան, թե ինչ են ստեղծել այս երկրի համար առնվազն տաս լարի արժողությամբ և բյուջեին ավելացրել են գոնե մեկ լարի, նախ թող դա ասեն, որ սպառնում են կանգնեցնել երկիրը: Դա մեկ: Երկրորդ, մենք, անկասկած, բաց ենք հասարակության հետ ցանկացած հարցի շուրջ խոսակցություն ունենալու և բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ խոսելու համար, այս մասին բացահայտ հայտարարել են կառավարությունը, իշխանությունները: ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ մորատորիում հայտարարվեց այն նպատակով, որ մեկ անգամ ևս վերանայվեին շրջակա միջավայրի կապակցությամբ բոլոր խնդրահարույց հարցերը: Հաշվի առնելով դա, մենք կկատարենք մեր խոստումը մինչև վերջ, և երկրորդ բանը, որ բողոքողները այժմ ներկայացնում են որպես վերջնագիր, դա վերջնագիր է ընդդեմ Վրաստանի, այլ ոչ թե իշխանության, քանի որ մեր երկրին անհրաժեշտ են՝ էներգետիկա, ներդրումներ, շատ էներգետիկ նախագծեր և որքան հնարավոր է ավելի շատ ներդրողներ, այնպես որ թող չսպառնան երկրին կանգնեցնելով: Նրանք նախ պետք է տասը լարիի գործ անեն և մեկ լարի վճարեն բյուջե, ապա խոսեն երկիրը կանգնեցնելու մասին: Այնուամենայնիվ, կրկնում եմ, որ մեր երկրում բոլորը հնարավորություն ունեն բողոքելու ու արտահայտելու իրենց կարծիքը», – հայտարարել է Իրակլի Քադագիշվիլին:

«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքողները վրաններ են տեղադրել Առաջին Հանրապետության հրապարակի երթևեկելի մասում: Ցույցի կազմակերպիչների հայտարարությամբ, նրանք կսպասեն իշխանությունների որոշմանը, իրենց պահանջների կապակցությամբ, մինչև մայիսի 24-ի ժամը 12:00-ն: Ինչ վերաբերում է պահանջներին, ապա, ըստ Վառլամ Գոլեթիանիի, «Էնկա» ընկերությունը պետք է լքի Ռիոնի կիրճը, պետք է կասեցվի ընկերության հետ կնքված պայմանագիրը, չեղյալ համարվի 2015 թվականից ընկերությանը տրված բոլոր փաստաթղթերը: Ըստ նրա, պահանջները ներառում են նաև էկոնոմիկայի նախարարի հրաժարականը, բոլոր նրանց պատասխանատվությունը, ովքեր անմիջականորեն մասնակցում են այս նախագծին և էներգետիկ ոլորտում մորատորիումի հայտարարումը: Վառլամ Գոլեթիանին հայտարարում է, որ պահանջները չբավարարելու դեպքում, կաթվածահար կանեն մայրաքաղաքը: