Ով է այն հոգևորականը, որի պատճառով Թրամփի վարչակազմը առևտրական պատերազմ է հայտարարել Թուրքիայի դեմ
Ով է այն հոգևորականը, որի պատճառով Թրամփի վարչակազմը առևտրական պատերազմ է հայտարարել Թուրքիայի դեմ

Ամերիկայի միացյալ նահանգների փոքր Բլեք Մաունթին քաղաքում 1968 թվականի հունվարին ծնված արու զավակի՝ Էնդրյու Բրանսոնի ծնողները երևի չէին պատկերացնի, որ 50 տարի անց նրանց զավակը կդառնար Հյուսիսատլանտյան դաշինքի երկու գործընկեր երկրների միջև առևտրական պատերազմի պատճառ: Անձամբ հոգևորականն էլ չէր մտածի, որիր ընտրած ճանապարհը երկու երկրներին կհասցներ արճակատման:

Թուրքիայում բնակվող հոգևորականին երկու տարի առաջ ձերբակալել էին Ֆեթհուլա Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով: Տարի ու կես անց Դոնալդ Թրամփի վարչակազմը պահանջել էր Թուրքիայի իշխանություններից ազատ արձակել նրան, սակայն ստացել էր մերժում: Ի պատասխան դրան, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ: Արդյունքում Թուրքիայի տնտեսությունը ստացել է լուրջ հարված, իսկ ազգային դրամը ՝ լիրան արժեզրկվել է 40 տոկոսով: