Ոստիկանությունն անում էր հնարավորինս, որպեսզի պաշտպաներ մարդկանց անվտանգությունը, ես վստահում եմ հետաքննությանը, ով մեղավոր է անպայման կպատժվի. Կախա Կալաձե
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն Թբիլիսիում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտարարում է, որ ոստիկանությունն անում էր ամեն ինչ, մարդկանց անվտանգությունը պաշտպանելու համար:
Նրա խոսքով ՝ բոլոր մարդիկ, ովքեր մեղադրվում են հանցագործություն կատարելու մեջ, անխուսափելիորեն պատժվելու են պատշաճ կերպով:
«Եթե ուշադիր նայեք, ոստիկանությունն ամեն ինչ անում էր, մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հաշվի առնելով, որ շատ մարդիկ տարբեր վայրերում էին, շատ դժվար էր դա: Ցավոք, այն դժբախտությունը, որը մենք տեսանք, տեղի էր ունենում ամբողջ քաղաքում: Դրան կհաջորդի համապատասխան արձագանք: Ավելի քան 100 անհատներ ձերբակալվել են տարբեր ուղղություններով: Կրկնում եմ, բոլոր մասնակիցները, ովքեր մեղադրվում են հանցագործություն կատարելու մեջ, անպայման կպատժվեն: Ես վստահում եմ հետաքննությանը, սպասենք վերջնական որոշմանը: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում», – ասել է Կախա Կալաձեն: