Ոստիկանությունը Վրաստանի մասշտաբով մեծ քանակությամբ ապօրինի զենք և զինամթերք է առգրավել
Վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանի ողջ տարածքում իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են մոտ 20 միավոր անօրինական հրազեն և զինամթերք։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, պարեկային ոստիկանության, Թբիլիսիի, Գուրիայի, Քվեմո և Շիդա Քարթլիի ոստիկանության բաժինների աշխատակիցները ձերբակալել են 13 անձի՝ հրազենի և զինամթերքի անօրինական ձեռքբերման, պահպանման և կրելու մեղադրանքով, որոնցից մի քանիսը նախկինում դատվածություն ունեն։
«Ձերբակալվածների անձնական, բնակելի տների, օժանդակ պահեստային սենյակների և տրանսպորտային միջոցների խուզարկության ժամանակ ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է տարբեր տեսակի ավտոմատ հրազեն, հրացաններ և զինամթերք։ Հանցագործությունը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերով։ Ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումները շարունակում են պայքարը հանցագործության դեմ և 24-ժամյա ռեժիմով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ամբողջ երկրում՝ հնարավորինս անվտանգ միջավայր ապահովելու համար», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։