Ոստիկանությունը ուրիշի սեփականությունը ապօրինի յուրացման մեղադրանքով մեկ անձի է ձերբակալել

10:50, 26.11.2026

Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Ծալկայի շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցները, խոշոր չափի գումար խարդախությամբ ձեռք բերելու և ուրիշի ունեցվածքը յուրացնելու մեղադրանքով Ռուսթավիում մեկ անձի են ձերբակալել։

Քննությունը պարզել է, որ մեղադրյալը, որը աշխատել է որպես հովիվ, 2023-2025 թվականներին յուրացրել է Գարդաբանի և Ծալկայի մունիցիպալիտետներում բնակվող երկու քաղաքացիներին պատկանող 368 մանր եղջերավոր անասուն։

Մեղադրյալը նաև վճարման խոստումով վերցրել է մեկ այլ քաղաքացու պատկանող 29 խոշոր եղջերավոր անասուն, սակայն չի վճարել խոստացված գումարը։

Մեղադրյալի գործողությունների արդյունքում քաղաքացիներին պատճառված վնասը կազմել է 181,400 լարի։
Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են դատավորի որոշման հիման վրա։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 11 տարի ազատազրկում։

Նմանատիպ