Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Նևինոմիսսկ քաղաքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ջերմաէլեկտրակայանի և քիմիական գործարանի վրա
Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի Նևինոմիսսկ քաղաքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ջերմաէլեկտրակայանի և քիմիական գործարանի վրա։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ գործարանը պայթուցիկ նյութերի արտադրության համար բաղադրիչներ է մատակարարում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։
Գիշերը տեղի բնակիչները և նահանգապետը հայտնել են քաղաքի արդյունաբերական գոտում անօդաչու թռչող սարքերի հարձակումների և պայթյունների մասին։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Նևինոմիսսկի «Ազոտ» գործարանը, որը «Եվրոքիմ» խմբի մաս է կազմում, քացախաթթու է մատակարարում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ գործարանը նաև պայթուցիկ նյութերի և զինամթերքի արտադրության համար հումքի հիմնական մատակարարներից մեկն է։