Ոստիկանությունը թմրանյութերի հետ կապված հանցագործության մեղադրանքով չորս անձի է ձերբակալել. ձերբակալվածների թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ

12:20, 25.07.2026

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման-պահման, ձեռքբերման-պահման փորձի, իրացմանն օժանդակելու և թմրամիջոց պարունակող բույսերի ապօրինի աճեցման (մշակման) մեղադրանքով տարբեր ժամանակներում չորս անձի են ձերբակալել։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածների թվում են ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ։

«Իրավապահները մեղադրյալների անձնական, բնակարանների և ավտոմեքենաների խուզարկության արդյունքում, ինչպես նաև տարբեր վայրերից որպես իրեղեն ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, այդ թվում՝ «Մեթադոն», մինչև 31 կիլոգրամ «Կանեփ բույս» և «Չորացված մարիխուանա»։

Իրավապահների կողմից առգրավվել են նաև թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր և հատուկ կահավորված ջերմոցներ, որտեղ մեղադրյալներն ապօրինի աճեցնում էին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ, 19-260-րդ, 260-րդ չորրորդ և 265-րդ պրիմա հոդվածներով, ինչը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», — նշված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ