Ոստիկանությունը Թբիլիսիում մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել, հինգ մարդ է ձերբակալվել
Ներքին գործերի նախարարության, Թբիլիսիի ոստիկանության Գլդանի-Նաձալադևիի գլխավոր վարչության աշխատակիցները մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով ձերբակալել են 5 անձի՝ 2001 թվականին ծնված Հ.Կ.-ին, նախկինում դատվածություն ունեցող՝ 1964 թվականին ծնված Ն. Խ.-ին, 1977 թվականին ծնված Դ.Մ.-ին, օտարերկրյա քաղաքացիներ՝ 1977 թվականին ծնված Ռ.Ս.-ին և 2003 թվականին ծնված Ի.Կ.-ին,հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։
«Մեղադրյալների անձնական, բնակելի տների և տրանսպորտային միջոցների խուզարկության, ինչպես նաև անցկացված քննչական փորձարարության արդյունքում, իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց նշված վայրերից առգրավել են վաճառքի համար պատրաստված առանձնապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր, այդ թվում՝ «Մեթադոն», «Ալֆա-ՊՎՊ», «Տետրահիդրոկաննաբինոլ» և «Չորացրած մարիխուանա»։
Ձերբակալվածներից մեկի՝ Դ.Մ.-ի բնակարանից առգրավվել է նաև անօրինական հրազեն և զինամթերք։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ, 260-րդ կվարտա և 236-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», – ասվում է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։