Ոստիկանությունը Թբիլիսիում և տարածաշրջաններում առգրավել է ապօրինի հրազեն
Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության, Թբիլիսիի ոստիկանության, Աջարիայի ոստիկանության և Գուրիայի ոստիկանության դեպարտամենտների աշխատակիցները հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահման և կրման փաստերով ձերբակալել են չորս անձի:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ իրավապահները մեղադրյալների անձնական, բնակելի տների, ինչպես նաև արհեստանոցի խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք:
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով: