Ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է երեք անձի՝ խմբակային բռնության մեղադրանքով

12:19, 09.08.2026

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են երեք անձի, այդ թվում՝ երկու անչափահասի՝ խմբակային բռնության մեղադրանքով։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, երկու հանցակիցների հետ միասին, այս տարվա օգոստոսի 7-ին Թբիլիսիում, Ղազբեգի պողոտայում բանավոր և ֆիզիկական հարձակում են գործել Glovo ընկերության առաքիչի վրա և փախել դեպքի վայրից։

Վիրավորին բժշկական օգնություն է ցուցաբերվել կլինիկայում։

Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, միջադեպից հաջորդ օրը ձերբակալվել է երեք անձ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությանը մասնակցող ևս երկու անձանց ձերբակալելու համար։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով։

Նմանատիպ