Ոստիկանությունը Թբիլիսիում 12 մեքենայի գողության գործով ձերբակալել է մեկ անձի
Ոստիկանությունը Թբիլիսիում 12 մեքենայի գողության գործով ձերբակալել է մեկ անձի

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում գողության մեղադրանքով ձերբակալել են 2006 թվականին ծնված Ջ.Ք.-ին։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։

Ըստ գերատեսչության, հանցագործությունը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում։

«Քննությամբ պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի 13-ի գիշերը Ջ.Ք.-ն Սաբուրթալոյի շրջանում վնասել է 12 ավտոմեքենայի դիմապակին և գողացել մեքենաների սրահում եղած իրերը։

Իրավապահները քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Ջ.Ք.-ին։ Վերջինս նաև խոստովանել է, որ հոկտեմբերի 8-ին Աֆրիկայի թաղամասում ևս մեկ գողություն է կատարել։

Ոստիկանությունը գողացված իրերից մի մասն առգրավել է՝ որպես ապացույց։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով», – նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։