Ոստիկանությունը տասնյակ հոգևորականների է ձերբակալել Մինեապոլիսի օդանավակայան տանող ճանապարհը փակելու համար, երբ նրանք աղոթում էին
Մինեապոլիսի օդանավակայանի մերձակայքում ճանապարհի արգելափակման համար տեղի ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ հոգևորականների, որոնք ծնկի իջած աղոթում էին ճանապարհի երթևեկելի հատվածում՝ բողոքելով քաղաքում ներգաղթի ծառայության աշխատակիցների տեղակայման դեմ։ Նրանց հետ միացել են հարյուրավոր քաղաքացիներ՝ աջակցելու բողոքի ակցիային։
Մինեսոտայի նահանգում այսօր բազմաթիվ խանութներ և բիզնեսներ փակ են։ Խանութների տերերն կազմակերպել են համընդհանուր գործադուլ։
Բողոքի ակցիայի կազմակերպիչների հայտարարությամբ՝ նրանք պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն այն ներգաղթի ծառայության աշխատակիցները, ովքեր կրակել և սպանել են Ռենե Գուդ անունով քաղաքացուն նրա սեփական մեքենայի մեջ։