Ոստիկանությունը Սամեգրելոյում ապօրինի հրազեն և ռազմամթերք է առգրավել, ձերբակալվել է երեք անձ

11:50, 24.07.2026

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահման և կրման մեղադրանքով երեք անձի են ձերբակալել:

Իրավապահները Մեստիայի և Սենակիի մունիցիպալիտետներում ձերբակալվածների անձնական և բնակարանային խուզարկությունների արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են տարբեր տեսակի հրազեն և ռազմամթերք, այդ թվում՝ 2 ինքնաձիգ, ատրճանակ և ռազմական փամփուշտներ:

Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը նախատեսում է ազատազրկում՝ մինչև յոթ տարի ժամկետով:

Նմանատիպ