Ոստիկանությունը «Ռեալ» - «Յուվենտուս» հանդիպման մրցավարին թիկնապահներ է տրամադրել
Ոստիկանությունը «Ռեալ» - «Յուվենտուս» հանդիպման մրցավարին թիկնապահներ է տրամադրել

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը թիկնապահներ է տրամադրել Թուրինի «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերին, որը սոցիալական ցանցերով ստացել է սպառնալի հաղորդագրություններ,- գրում է AFP-ն:

Սպառնալիքները կապված են մրցավարի աշխատանքին «Յուվենտուսի» և «Ռեալի» հանդիպման ժամանակ: Հանդիպման ավարտին, երբ Յուվենտուսը հաղթում էր 3:0 հաշվով, Մայքլ Օլիվերը 11 մետրանոց հարված էր նշանակել «Ռեալի» օգտին, իսկ «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը քիչ անց կարմիր քարտ էր ստացել նրա հետ վիճելու համար:

Դրանով, Օլիվերը աջակցել է Թուրինի «Յուվենտուսի» մրցաշարից դուրս մնալուն և դրանից հետո ստացել է սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ: Բացի այդ երկրպագուներին հայտնի է դարձել մրցավարի կնոջ հեռախոսահամարը և սպառնալիքների ալիքը տարածվել է նաև իր վրա:

Իր հայտարարությունում ոստիկանությունը նշել է, որ մրցավարին տրամարդվել է պաշտպանություն, ինչպես նաև նախազգուշացրել է, որ սպառնալիքները կարող է լինել հանցագործություն: