Համատեղ օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՆԳ նախարարության Գուրիայի և Իմերեթիի ոստիկանության վարչությունների աշխատակիցները բռնաբարության մեղադրանքով ձերբակալել են 1998 թվականին ծնված Ֆ.Չ.-ին, որը պայմանական վաղաժամկետ ազատման մեջ էր։
Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳ նախարարությունը։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը բռնաբարել է 2011 թվականին Գուրիայում ծնված Մ.Կ.-ին և փախել դեպքի վայրից։ Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները որպես կասկածյալ ձերբակալել են Ֆ.Չ.-ին։
Դեպքի վերաբերյալ հետաքննություն է տարվում Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն», – ասվում է ՆԳՆ-ի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։
Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։