Ոստիկանությունը Մառնեուլիում խարդախության մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի
Մառնեուլիում ոստիկանությունը խարդախության մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի։
Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Մառնեուլիի մունիցիպալիտետի բնակիչներից մեկին խոստացել է կահույք պատրաստել՝ դրա դիմաց ստանալով 1750 վրացական լարի։ Չնայած գումարը ստանալուն՝ մեղադրյալը չի կատարել խոստումը և խարդախությամբ յուրացրել է միջոցները։
Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են դատարանի որոշման հիման վրա։
Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում։