Ոստիկանությունը Մարնեուլիում մեկ անձի է ձերբակալել անչափահասի նկատմամբ ընտանեկան բռնության համար
Վրաստանի ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 2005 թվականին ծնված Ս.Գ.-ին՝ անչափահասի նկատմամբ ընտանեկան բռնության մեղադրանքով։
ՆԳՆ-ի տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը համակարգված կերպով բռնության է ենթարկել իր 2020 և 2024 թվականներին ծնված երեխաներին։
«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից անցկացված քննչական գործողությունների արդյունքում Ս.Գ.-ն ձերբակալվել է որպես կասկածյալ։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է մինչև 3 տարի ազատազրկում», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։