Ոստիկանությունը Քվեմո Քարթլիում բացահայտել է գողության փաստեր, ձերբակալված է չորս անձ
Ոստիկանությունը Քվեմո Քարթլիում բացահայտել է գողության փաստեր։ Գարդաբանի և Մառնեուլի շրջանային վարչությունների աշխատակիցները, նախնական համաձայնությամբ խմբի կողմից կատարված և զգալի վնաս պատճառած գողության մեղադրանքով, ձերբակալել են չորս անձի՝ 2007 թվականին ծնված Ի.Ի.-ին, 2006 թվականին ծնված Լ.Գ.-ին, 2007 թվականին ծնված Է.Ա.-ին և 2006 թվականին ծնված Ա.Մ.-ին:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Գարդաբանի և Մառնեուլի մունիցիպալիտետներում տարբեր ժամանակներում գողացել են արագ վճարման տերմինալներ, որոնցից հափշտակել են մինչև 10 000 լարի գումար։
Իրավապահները ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հանցագործներին որպես մեղադրյալ ձերբակալել են պատահարից կարճ ժամանակ անց։
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով։