Ոստիկանությունը Քվեմո Քարթլիում առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան մեկ կիլոգրամ թմրամիջոց է առգրավել. ձերբակալված է Թուրքիայի քաղաքացի
Ոստիկանությունը Քվեմո Քարթլիում առանձնապես խոշոր չափերով նարկոտիկ միջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացմանն օժանդակելու մեղադրանքով ձերբակալել է Թուրքմենստանի քաղաքացի՝ 1987 թվականին ծնված Ռ.Բ.-ին:
Ոստիկանությունը մեղադրյալի անձնական և ժամանակավոր բնակության վայրերի խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել է ավելի քան մեկ կիլոգրամ «Ալֆա-ՊՎՊ» տեսակի նարկոտիկ միջոց:
Իրավապահների կողմից տվյալ քրեական գործով իրականացված համալիր քննությամբ պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով նարկոտիկ միջոցների իրացումը պլանավորել էր այսպես կոչված «դրվածքների» մեթոդով:
Ոստիկանության կողմից առգրավվել են նաև նարկոտիկ միջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր:
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով, ինչը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: