Ոստիկանությունը Կախեթիում խմբակային կողոպտի փորձի փաստով երեք անձի է ձերբակալել
Ոստիկանությունը Կախեթիում խմբակային կողոպտի փորձի փաստով երեք անձի է ձերբակալել

Ոստիկանությունը Գուրջաանիում նախնական համաձայնությամբ խմբի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով կողոպտի փորձի մեղադրանքով ձերբակալել է երեք անձի՝ 2007 թվականին ծնված Ի.Ա.-ին, 2006 թվականին ծնված Ա.Չ.-ին և 2006 թվականին ծնված Գ.Բ.-ին:

Քննությամբ պարզվել է, որ դիմակավորված մեղադրյալները Գուրջաանի մունիցիպալիտետի Շաշիանի գյուղում, գումար հափշտակելու նպատակով, գաղտնի մուտք են գործել համագյուղացի Ա.Մ.-ի բնակելի տուն, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դիմել են փախուստի:

Իրավապահները, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, հանցանք կատարած բոլոր երեք անձանց ձերբակալել են թեժ հետքերով:

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 8 տարի ժամկետով: