Ոստիկանությունը կանխել է Վրաստան առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման փաստ, ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի
Ոստիկանությունը կանխել է Վրաստան առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման փաստ, ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի

Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի Փոթիի քաղաքային վարչության և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցները կանխել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և Վրաստան ներկրման փաստ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հետաքննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 260 և 262-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է մինչև քսան տարի կամ ցմահ ազատազրկում։

«Իրավապահները Ղազախստանի Հանրապետության քաղաքացի՝ 1982 թվականին ծնված Ի․Չ․-ին ձերբակալել են Փոթիում՝ մաքսային անցակետի տարածքում։ Մեղադրյալի ճամպրուկի ստուգման ժամանակ ոստիկանությունը որպես իրեղեն ապացույց առգրավել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց», – ասված է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։