Ոստիկանությունը գործում է օրենքի լիակատար պաշտպանությամբ, շնորհակալություն նրանց համբերության համար. Կախա Կալաձե
Յուրաքանչյուր ոստիկանի շնորհակալություն եմ հայտնում համբերության և այն գործողությունների համար, որը նրանք ձեռնարկում են վերջին օրերին,- այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, ոստիկանությունը գործում է օրենքի լիակատար պաշտպանությամբ:
«Ոստիկանությունը իր գագաթնակետում է: Յուրաքանչյուր ոստիկանի շնորհակալություն եմ հայտնում համբերության և այն գործողությունների համար, որը նրանք ձեռնարկում են վերջին օրերին: Ոստիկանությունը գործում է օրենքի լիակատար պաշտպանությամբ: Նրանց պարտականությունն է, երկրում պահպանել խաղաղությունն ու կարգը: Նրանք գործում են օրենքին համապատասխան»,- հայտարարել է Կախա Կալաձեն: