Ոստիկանությունը ձերբակալել է սպանության փորձի համար հետախուզվող տղամարդու
Ոստիկանությունը ձերբակալել է սպանության փորձի համար հետախուզվող տղամարդու

Օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1998 թվականին ծնված Ն.Կ.-ին, ով նախկինում դատվածություն է ունեցել։

ՆԳՆ-ի տվյալներով՝ նա մեղադրվում է դիտավորյալ սպանության փորձի և ծանրացուցիչ հանգամանքներում կատարված բռնության մեջ։ Հանցագործությունները պատժվում են 16-ից 20 տարի ազատազրկմամբ։

«Քննությունը պարզել է, որ այս տարվա օգոստոսի 22-ին Թբիլիսիում, անցյալում տեղի ունեցած կոնֆլիկտի հողի վրա, մեղադրյալը սառը զենքով բազմաթիվ վերքեր է հասցրել 1988 թվականին ծնված Գ.Ե.-ին և փախել դեպքի վայրից։

2025 թվականի սեպտեմբերի 22-ից Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ Ն.Բ.-ն հետախուզվում է։

Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Ն.Բ.-ն ձերբակալվել է Թբիլիսիում։

Կալանավորված անձը ներկայումս տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ», – նշվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։