Ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցագրով հետախուզվողի
Օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1986 թվականին ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռ.Ա.-ին, որը Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցագրով հետախուզվում էր։
ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալված Ռ.Ա.-ն 2013 թվականից հետախուզվում էր Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ կազմակերպված խմբին անդամակցելու և առողջությանը վնաս հասցնելու մեղադրանքով։
Իրավապահ մարմինների աշխատակիցները քննչական գործողություններ իրականացնելուց հետո Ռ.Ա.-ին ձերբակալել են Մարնեուլիում։
Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված նախնական արտահանձնման ընթացակարգերը։