Ոստիկանությունը ձերբակալել է ընտանեկան բռնության համար հետախուզվող տղամարդու
Ոստիկանությունը ձերբակալել է ընտանեկան բռնության համար հետախուզվող տղամարդու

Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Մառնեուլի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 2001 թվականին ծնված Ռ.Մ.-ին, ով հետախուզվում էր նախապես գիտակցված՝ ընտանիքում հղի կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ռ.Մ.-ն նախկինում դատապարտվել է տարբեր հանցագործությունների համար։

Ըստ ՆԳՆ-ի՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 2025 թվականի դեկտեմբերի 6-ին ֆիզիկական բռնություն է գործադրել իր հղի կնոջ նկատմամբ և դեպքի վայրից փախուստի դիմել։

«Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են դատավորի որոշման հիման վրա Մառնեուլում։ Ռ.Մ.-ն այժմ գտնվում է քրեակատարողական հիմնարկում», — նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։