Ոստիկանությունը ձերբակալել է 73-ամյա տղամարդու՝ անչափահասի բռնաբարության համար
Ոստիկանությունը ձերբակալել է 73-ամյա տղամարդու՝ անչափահասի բռնաբարության համար

Օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՆԳՆ Շիդա Քարթլիի ոստիկանության Կասպիի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1952 թվականին ծնված Մ.Ն.-ին՝ անչափահասի բռնաբարության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։

«Ընթացիկ քննության շրջանակներում պարզվել է, որ հանցագործության մեջ մեղադրվող անձը բռնություն գործադրելով բռնաբարել է անչափահաս համագյուղացու։

Իրավապահ մարմինների աշխատակիցները Մ.Ն.-ին որպես կասկածյալ ձերբակալել են Կասպիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում՝ նրա սեփական տանը։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։