Ոստիկանությունը դիտավորյալ սպանության փորձի փաստով մեկ անձի է ձերբակալել
Ոստիկանությունը դիտավորյալ սպանության փորձի փաստով մեկ անձի է ձերբակալել

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր վարչության աշխատակիցները դիտավորյալ սպանության փորձի մեղադրանքով ձերբակալել են 1987 թվականին ծնված Դ.Ե.-ին:

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, անցյալում ունեցած հակամարտության հողի վրա, սառը զենքի գործադրմամբ վիրավորել է 1987 թվականին ծնված Օ.Ք.-ին և դիմել փախուստի դեպքի վայրից:

Վիրավոր տղամարդը տեղափոխվել է կլինիկա՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով:

Իրավապահները ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալին ձերբակալել են հանցագործության կատարումից կարճ ժամանակ անց՝ թեժ հետքերով:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով:

Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը: