Ոստիկանությունը ցրել է Բեռլինում պաղեստինի կողմնակիցների կազմակերպված ցույցը

19:51, 07.10.2025

Բեռլինի ոստիկանությունը ուժով ցրել է պաղեստինամետ ցույցը։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի վրա Համասի զանգվածային հարձակման երկրորդ տարելիցի օրը Գերմանիայի մայրաքաղաքի արևելյան մասում պաղեստինցի ակտիվիստները պարզել են «Փառք մարտիկներին» գրությամբ 15 մետրանոց պաստառ և փակել փողոցը։

Ոստիկանությունը ցրել է ցույցը և ձերբակալել 17 մարդու։

Ինչպես բացատրել են իրավապահ մարմինների աշխատակիցները, պաստառի վրա գրված կարգախոսը կարող էր ընկալվել որպես Համասի մարտիկներին փառաբանող։

Ցուցարարների դեմ հետաքննություն է սկսվել։ Նրանք մեղադրվում են հակասահմանադրական կարգախոսներ տարածելու և ճանապարհն անօրինական կերպով փակելու մեջ։

Նմանատիպ