Ոստիկանությունը Բաթումիում ձերբակալել է Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցագրով հետախուզվող օտարերկրացու
Ոստիկանությունը Բաթումիում ձերբակալել է Ինտերպոլի կողմից կարմիր ծանուցագրով հետախուզվող օտարերկրացու

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի Բաթումիի քաղաքային վարչության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1987 թվականին ծնված Ս.Ի.-ին, ով որոնվում էր Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ»։

Այս մասին հաղորդում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Նրանց տեղեկությամբ՝ Ս.Ի.-ն որոնվում էր թմրամիջոցների և զենքի ապօրինի առևտրի, ինչպես նաև գույքի վնասման մեղադրանքով։

«Իրավապահները Ս.Ի.-ին ձերբակալել են Բաթումիում՝ անցկացված քննչական գործողությունների արդյունքում։ Ներկայումս նրա նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված էքստրադիցիոն գործընթացները», – նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։