Ոստիկանությունը Բաթումիում ձերբակալել է Ինտերպոլի կողմից հետախուզվող անձի
Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր շրջաբերականով որոնվող, 1989 թ. ծնված Ուկրաինայի քաղաքացի Ա.Կ.-ին։ Այս մասին տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալված Ա.Կ.-ին Գերմանիայի և Լեհաստանի իրավապահ մարմինները որոնում էին տարբեր հանցագործությունների համար, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարելու և միգրանտների ապօրինի տեղափոխման մեղադրանքով։
«Մեղադրյալը Վրաստանի սահմանը հատել էր դեռ այն ժամանակ, երբ նրա նկատմամբ միջազգային հետախուզում չէր հայտարարվել։ Իրավապահները Ա.Կ.-ին իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Բաթումում։
Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման գործընթացները», – ասվում է ՆԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրությունում։