Ոստիկանությունը Աջարիայում թմրամիջոցների հետ կապված հանցագործության մեղադրանքով ձերբակալել է յոթ անձի, առգրավվել է հատկապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոց
Ոստիկանությունը Աջարիայում թմրամիջոցների հետ կապված հանցագործության մեղադրանքով ձերբակալել է յոթ անձի, առգրավվել է հատկապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոց

Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցները տարբեր ժամանակահատվածներում իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 7 անձի՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործության մեղադրանքով։ Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳՆ-ն։

Գերատեսչության տեղեկություններով՝ հատկապես մեծ քանակությամբ թմրամիջոցների և մեծ քանակությամբ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահման, թմրամիջոցների ապօրինի իրացման փորձի, թմրամիջոց պարունակող բույսի ապօրինի մշակում իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել են Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներ՝ 1980 թվականին ծնված Դ. Ս., 1989-ին ծնված Ս. Ս., 1973-ին ծնված Ա. Չ., ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ՝ 1999-ին ծնված Օ. Գ., 2001-ին ծնված Մ. Չ., 1999-ին ծնված Ֆ. Ս. և 2005-ին ծնված Մ. Ի.։

Հանցագործությունները ենթադրում են մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկում։

«Մեղադրյալների անձնական և բնակարանային խուզարկությունների, ինչպես նաև նշված վայրից առգրավվել են մեծ և հատկապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ այդ թվում՝ մեթադոն, մեդֆեդրոն, հոգեմետ նյութ պրեգաբալին և թմրամիջոց չորացված մարիխուանա։ Իրավապահները մեղադրյալների կողմից թմրամիջոց պարունակող բույսի մշակման համար սարքավորված հատուկ ջերմոցներից առգրավել են հատկապես մեծ քանակությամբ կանեփի բույս։

Նաեւ առգրավվել են թմրամիջոցի մշակման և փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր և էլեկտրոնային կշեռքներ։ Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ, 19-260-րդ, 261-րդ, 265-րդ և 273-1 հոդվածներով», – նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։