Ոստիկանությունը Աջարիայում ձերբակալել է Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող օտարերկրյա քաղաքացու
ՆԳ նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացու։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ գերատեսչության, ձերբակալվածը հետախուզվում էր էլեկտրոնային տվյալների մշակման համակարգերի, բանկի կամ վարկային հաստատության միջոցով կատարված խարդախության մեղադրանքով՝ թուրքական իրավապահ մարմինների պահանջով։
«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում հետախուզվող անձը ձերբակալվել է Բաթումիում։
Ձերբակալվածի նկատմամբ ներկայումս ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։