Ոստիկանությունը Աջարիայում ձերբակալել է երկու անձի՝ սպանության դեպքի առթիվ
Ոստիկանությունը Աջարիայում ձերբակալել է նախկինում դատապարտված երկու անձանց՝ 1989 թ. ծնված Գ.Բ.-ին և 1993 թ. ծնված Թ.Շ.-ին։
Գ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության, զենքի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու համար, իսկ Թ.Շ.-ն ձերբակալվել է ծանր հանցագործության մասին չզեկուցելու մեղադրանքով։
Հանցագործությունները նախատեսում են մինչև 15 տարվա ազատազրկում։
Քննությամբ պարզվել է, որ Գ.Բ.-ն հունիսի 4-ին՝ գիշերը, Խելվաչաուրիի մունիցիպալիտետում, նախկինում ունեցած անհամաձայնության հիման վրա, կրակելով իր ծանոթին՝ 1992 թ. ծնված Բ.Բ.-ին, սպանել է նրան ավտոմեքենայում, այնուհետև՝ հանցանքը թաքցնելու նպատակով, մեքենան գցել է գետը և դիմել փախուստի։
Նաև պարզվել է, որ Գ.Բ.-ի կատարած հանցագործության մասին իմացել է նրա ընկերը՝ Թ.Շ.-ն, սակայն վերջինս ոստիկանությանը չի տեղեկացրել կատարվածի վերաբերյալ։
Իրավապահները իրականացրած քննչական գործողությունների արդյունքում երկուսին էլ ձերբակալել են որպես մեղադրյալներ։
Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ, 236-րդ և 376-րդ հոդվածներով։