Ոստիկանությանը անհնազանդության համար ձերբակալված՝ «Գիրչի ավելի ազատության» ակտիվիստների դատական նիստը հետաձգվել է
Ոստիկանությանը անհնազանդության համար ձերբակալված՝ «Գիրչի ավելի ազատության» ակտիվիստների դատական նիստը հետաձգվել է

Ոստիկանությանը անհնազանդության համար ձերբակալված՝ «Գիրչի ավելի ազատության» ակտիվիստներ, Բադրի Գրիգալաշվիլիի և Զուրաբ Խոմերիկիի դատական նիստը, Գորիի շրջանային դատարանում հետաձգվել է։

Ձերբակալությունից 48 ժամ անց բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել։ Դատավորը բավարար չհամարեց ՆԳ նախարարության ապացույցները և ոստիկանությունից խնդրեց թևին ամրացված տեսախցիկների ձայնագրությունները։

Ակտիվիստներին ոստիկանությունը բերման է ենթարկել երկու օր առաջ։ Նրանք մեղադրվում են ոստիկաններին չենթարկվելու մեջ։

Բադրի Գրիգալաշվիլին և Զուրաբ Խոմերիկին փորձել են արգելափակել Գորիի ոստիկանության շենքը՝ պահանջելով Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական կլինիկա և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։