Ոստիկանների վրա հարձակման համար դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի
Ոստիկանների վրա հարձակման համար դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ ոստիկանների վրա հարձակում գործելու համար։

Դատախազության տարածած տեղեկատվության համաձայն՝ ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի խորհրդարանի դիմաց գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ամբաստանյալները Ճիճինաձեի փողոցում հարձակվել են Հատուկ նշանակության ծառայության աշխատակիցների վրա և նրանց ուղղությամբ նետեկ «մոլոտովի կոկտեյլներ: Նշված գործողության արդյունքում նաև հրդեհվել է ՆԳՆ հաշվեկշռին գտնվող հատուկ ջրցան մեքենան։

«Իրավապահները ամբաստանյալներին ձերբակալել են 2024 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով (ոստիկանի ծառայողի ծառայողական գործունեության հետ կապված հարձակում ոստիկանի վրա), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։ Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։