«Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում #1TVSPORT
Անգլիական ֆուտբոլի լեգենդ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում։ Նախկին ֆուտբոլիստը պայքարում էր քաղցկեղի դեմ։
Նա անջնջելի հետք է թողել անգլիական սպորտում անցյալ դարում։ Քիգանի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է «Սկանթորփ»-ում, որից հետո նա պաշտպանել է «Լիվերպուլ»-ի, «Համբուրգ»-ի, «Սաութհեմփթոն»-ի, «Նյուքասլ»-ի և «Բլեքթաուն Սիթի»-ի պատիվը։ Նրա ամենահաջողակ և աչքի ընկնող տարիները որպես խաղացող կապված են եղել «Լիվերպուլ»-ի (1971-1977) և «Համբուրգ»-ի (1977-1980) հետ։
Քևին Քիգանը Անգլիայի ազգային հավաքականի կազմում խաղացել է 63 խաղ և խփել 21 գոլ։
Անգլիացի ֆուտբոլիստը «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր է՝ նա 1978 և 1979 թվականներին նվաճել է ամենահեղինակավոր անհատական ֆուտբոլային մրցանակը։