Որպես պատասխան Հաագայի միջազգային քրեական դատարանի չորս դատավորների նկատմամբ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցներին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում է, որ Եվրահանձնաժողովը լիովին աջակցում է Հաագայի դատարանին

22:56, 06.06.2025

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը իր աջակցությունն է հայտնել Միջազգային քրեական դատարանին։

«Եվրահանձնաժողովը լիովին աջակցում է Միջազգային քրեական դատարանին և դրա պաշտոնյաներին։ ՄԿԴ-ն հետապնդում է աշխարհի ամենածանր հանցագործություններ կատարածներին և զոհերին հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց ձայնը։ Այն պետք է գործի ազատ և անկախ՝ առանց որևէ ճնշման։ Մենք միշտ կկանգնենք գլոբալ արդարության և միջազգային իրավունքի հարգման կողքին», – գրել է ֆոն դեր Լայենը։

Հիշեցնենք, որ մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ էր սահմանել Միջազգային քրեական դատարանի չորս դատավորների նկատմամբ։

Նմանատիպ