Որոշակի հույս կա, որ կհասնենք համաձայնության. Ալեկո Էլիսաշվիլի
«Վրացական երազանքը» պետք է զիջի կարևոր բաներ, հակառակ դեպքում բանակցություններն ընդհանրապես իմաստ չէին ունենա, այլ դեպքում ոչ մենք, ոչ «Վրացական երազանքը», ոչ էլ դեսպանները չպետք է տանջվենք,- հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության ղեկավար, Ալեկո Էլիսաշվիլին:
Նրա խոսքով, որոշակի հույս կա, որ ինչ-որ պայմանավորվածություն ձեռք կբերվի:
«Մենք կարող է ոչ մի բանի շուրջ չկարողանանք պայմանավորվել և բաժանվել և շարունակել մեր ճանապարհը, սակայն հույս կա, որ ինչ-որ համաձայնության կգանք: «Վրացական երազանքը» գալիս է իր դիրքորոշմամբ, մենք գնում ենք մեր դիրքորոշմամբ: Կան որոշ փոխզիջումներ, որոնք դուք կիմանաք որոշ ժամանակ անց: Փոխզիջումները պետք է լինեն պետականորեն ճիշտ և խելամիտ: Հուսով եմ, որ մենք համաձայնության կգանք»,- հայտարարել ենք Ալեկո Էլիսաշվիլին:
Վրաստանում ԱՄՆ դեսպանի նստավայրում ընթանում է բանակցությունների երրորդ փուլը: Ընդդիմության և «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հանդիպում են դեսպանների հետ: