Գործընկերներն ասում են, որ դատարանին անհրաժեշտ է անկախություն, ես դեռ չեմ նկատում ներքին գործերին միջամտություն. Ալեկո Էլիսաշվիլի
Ես դեռ չեմ նկատում ներքին գործերին միջամտություն: Եթե միջազգային գործընկերները մեզ ասում են, որ դատական համակարգը իրական անկախության կարիք ունի, ինչու է դա միջամտություն,- այս մասին հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:
Ըստ նրա, բոլորը սա ասում են բացահայտ ու երբեք չեն թաքցնում:
Միևնույն ժամանակ, ինչպես ասում է Էլիսաշվիլին, ինքը չի հասկանում, թե ինչու է արագացվում Գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացը:
«Բոլորը սա բացահայտ ասում են մեզ, և դա երբեք չեն թաքցրել: Անհասկանալի է, ինչն է ստիպում արագ ընտրել նոր դատավորների: Ես չեմ հասկանում, թե ինչու է «Վրացական երազանքը» նման բան անում», – ասել է Ալեկո Էլիսաշվիլին: