Որոշ արմատական խմբեր բանակցային գործընթացում ներգրավված կողմերի վրա ճնշում են գործադրում, որ նրանք հրապարակեն բոլոր մանրամասները, այսպիսի փորձն անընդունելի է. Արչիլ Թալակվաձե

22:52, 08.12.2020

Որոշ արմատական խմբեր բանակցային գործընթացում ներգրավված կողմերի վրա ճնշում են գործադրում, որ նրանք հրապարակեն բոլոր մանրամասները,- այս մասին իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունների չորրորդ փուլի ավարտից հետո, հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:

Ըստ նրա, նման պրակտիկան անընդունելի է ոչ միայն Վրաստանում, այլև միջազգային բանակցություններում:

«Վերջին երկու-երեք օրվա ընթացքում լրատվամիջոցներում տեսնում ենք մեկնաբանություններ, որոշ արմատական ​​խմբերի կողմից, որտեղ նրանք ճնշում են գործադրում բանակցող կողմերի վրա, բոլոր մանրամասները նախօրոք հրապարակելու համար: Ինչպես գիտեք, նման պրակտիկան ընդունված չէ ոչ միայն Վրաստանում, այլև նույնիսկ միջազգային բանակցություններում: Երբ բանակցություններն ընթանում են, իհարկե, մենք հասարակությանը տալիս ենք որոշ հիմնական տեղեկություններ, սակայն մանրամասները կհրապարակվեն բանակցությունների ավարտից հետո»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Նմանատիպ