Որոշ արմատական խմբեր բանակցային գործընթացում ներգրավված կողմերի վրա ճնշում են գործադրում, որ նրանք հրապարակեն բոլոր մանրամասները, այսպիսի փորձն անընդունելի է. Արչիլ Թալակվաձե
Որոշ արմատական խմբեր բանակցային գործընթացում ներգրավված կողմերի վրա ճնշում են գործադրում, որ նրանք հրապարակեն բոլոր մանրամասները,- այս մասին իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունների չորրորդ փուլի ավարտից հետո, հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Ըստ նրա, նման պրակտիկան անընդունելի է ոչ միայն Վրաստանում, այլև միջազգային բանակցություններում:
«Վերջին երկու-երեք օրվա ընթացքում լրատվամիջոցներում տեսնում ենք մեկնաբանություններ, որոշ արմատական խմբերի կողմից, որտեղ նրանք ճնշում են գործադրում բանակցող կողմերի վրա, բոլոր մանրամասները նախօրոք հրապարակելու համար: Ինչպես գիտեք, նման պրակտիկան ընդունված չէ ոչ միայն Վրաստանում, այլև նույնիսկ միջազգային բանակցություններում: Երբ բանակցություններն ընթանում են, իհարկե, մենք հասարակությանը տալիս ենք որոշ հիմնական տեղեկություններ, սակայն մանրամասները կհրապարակվեն բանակցությունների ավարտից հետո»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: