Որևէ զիջում չի լինի, առավելևս, երբ խոսքըվերաբերում է փոքրերին և շինարարությանը. Կախա Կալաձե
Հաջորդ տարվա ընթացքում մեծ ուշադրություն կհատկացվի որակյալ շինարարություններին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ 33-րդ մսուր-մանկապարտեզի ուսումնասիրման ժամանակ:
Նրա խոսքով, այս ուղղությամբ որևէ զիջում չի լինի, առավելևս, երբ գործը վերաբերում է փոքրերին և շինարարությանը:
Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ, պետք է փոխվեն մոտեցումները և կոնկրետ հսկողություն իրականացվի ինչպես նախագծերի պատրաստման գործընթացում, այնպես էլ շիանրարության և դրա ավարտից հետո:
Նրա մեկնաբանմամբ, առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի որակին, երբ տեղի կունենա կոնկրետ շինության շահագորում և ընդունում-հանձնում:
Կախա Կալաձեն ասում է, որ շինարարությունը կդադարեցվի և հսկողություն կիրականացվի երկո մանկապարտեզում, որը կառուցում է «Գիկո» ընկերությունը: