Որևէ մեկին հնարավորություն չենք տա երկրում ստեղծել ապակայունություն. ՊԱԾ
Որևէ մեկին հնարավորություն չենք տա երկրում ստեղծել ապակայունություն. ՊԱԾ

Երկրում ապակայունացում ստեղծելու հնարավորություն ոչ ոքի չենք տա,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել Պետական անվտանգության հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:

Նրա խոսքով, ՊԱԾ-ի առաջնահերթությունն է, այս կերպ ապահովվի քաղաքացիների անվտանգությունը, որպեսզի չտուժի ժողովրդավարական ընտրական միջավայրը:

«Վերջին ժամանակաշրջանում մենք ստանում էինք ազդանշաններ, որ հասարակական վայրերում նախատեսվում էին սադրանքներ:

Այս պահին խուսափում ենք մանրամասները բարձրաձայնելուց: Սակայն համապատասխան պահին կտեղեկացնենք հանրությանը»,- հայտարարել է Նինո Գիորգոբիանին:

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան երկրում հնարավոր ապակայունացման հարցով երեկ մեկնաբանություն էր արել լրագրողներին: