Որ երկրներից կարող եք այսօր քվեարկել Վրաստանի ներկայացուցիչ «Իրիաո» խմբի համար՝ «Եվրատեսիլ 2018»-ին
Որ երկրներից կարող եք այսօր քվեարկել Վրաստանի ներկայացուցիչ «Իրիաո» խմբի համար՝ «Եվրատեսիլ 2018»-ին

«Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակչում այսօր Վրաստանի ներկայացուցիչ «Իրիաո» խումբը՝ «Քեզ համար» երգով:

«Իրիաո»-ի համար կարող են քվեարկել նաև արտասահմանում գտնվող քաղաքացիները: Եթե գտնվում եք Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Ավստրալիայում, Լեհաստանում, Մալթայում, Հունգարիայում, Շվեդիայում, Մոնտենեգրոյում, Սլովենիայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Սերբիայում, Սան Մարինոյում, Դանիայում, Ռուսաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, պետք է դիտեք այն երկրի Հանրային հեռարձակողը, որտեղ գտնվում եք:

Դրանից հետո, Վրաստանին ձայն տալու համար պետք է զանգահարեք, կամ ուղարկեք «Իրիաո» խմբի ելույթի համարը՝ «10» թիվը, էկրանի վրա նշված հեռախոսահամարին:

«Ալտիս Արենա»-ում երկրորդ կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու է 18 կատարող: Այսօր ընտրված 10 ներկայացուցիչները երգելու են մայիսի 12-ին, եզրափակիչ համերգին:

Եվրատեսիլ երգի մրցույթի 63-րդ համերգի առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 8-ին և եզրափակիչ է անցել 10 երկիր՝ Ավստրիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիտվան, Իսրայելը, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան:

Կանոնների համաձայն, յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակիչ  է անցնում 10 երկրի ներկայացուցիչ, որտեղ նրանց են միանում մեծ հնգյակի երկրները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան)  և նախորդ տարվա հաղթող երկրի ներկայացուցիչը, այս դեպքում Պորտուգալիան:

Եզրափակչում կարող են քվեարկել բոլոր 43 երկրների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթին:

«Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 12-ին: Մրցույթը ուղիղ հեռարձակվելու է Առաջին ալիքով, այն մեկնարկելու է ժամը 23:00-ին: