Վոլոդիմիր Զելենսկի․ Ուկրաինայի պաշտպանության համար ճակատում օգտագործվող զենքի ավելի քան 40%-ը արտադրվում է Ուկրաինայում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ճակատում օգտագործվող զենքի ավելի քան 40%-ը արտադրվում է Ուկրաինայում։
«Ուկրաինայի պաշտպանության համար ճակատում օգտագործվող զենքի ավելի քան 40%-ը արտադրվում է Ուկրաինայում։ Միտումը անփոփոխ է․ Ուկրաինան անընդհատ ավելի մեծ ջանքեր կգործադրի սեփական անվտանգության ապահովման համար», – ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը նաև նշել է, որ երկիրը կձգտի իր անվտանգությունը ապահովել ոչ միայն ինքնուրույն, այլև գործընկերների հետ միասին։
«Ուկրաինան միշտ էլ կունենա ուժեղ զենք, որպեսզի ունենա հզոր ուկրաինական պետություն։ Ուկրաինան միշտ էլ պետք է ունենա տեխնոլոգիական առավելություն, որպեսզի Ռուսաստանը իմանա՝ մենք կպատասխանենք յուրաքանչյուր հարվածի», – հայտարարել է Զելենսկին։